Աշխարհի բանկային համակարգը շուտով կվերանա

by in Էկոնոմիկա - No comments

Թղթադրամը շուտով իր տեղը կզիջի bitcoin –ին: Ինչ ՞ է bitcoin-ը: Բիտկոինը վիրտուալ կրիպտովալոյուտայի տեսակ է, որը չի հսկվում ոչ մի պետության կողմից: Դա ինտերնետի մենաշնորհն է: Շատ չեմ խորանա նրա աշխատանքի պրոցեսի մեջ, քանի որ դրա համար կպահանջվեն տասնյակ հատորներ: Ուղղակի մի քանի նախադասությամբ կաշխատեմ տալ նկարագիրը:

Ծաղիկների առաքում

Նման մեխանիզմ ստեղծելու փորձերը դեռ սկսվել են 1998 թվականից: Սակայն այս միտքը կարողացավ իրականացնել Սաթոշի Նակամոտեն 2008 թվականին, որի ով լինելու և գտնվելու մասին ոչ ոք ոչինչ չգիտի: Չբացահայտվեց իր անվտանգությունն ապահովելու համար: Bitcoin- ը հանում են այսպես ասպես կոչված մայնինգի միջոցով: Ինչպես սովորական ոսկու հանքերից հանում են ոսկի, մայնինգի միջոցով հանում են ինտերնետի ոսկին: Մի քանի միլիոն համակարգիչ իրար միացաց, քանդում են սկրիպտը: Օգտագործում են վիդեկարտերի կամ հենց պրոցեսորների հզորությունը:Բիտկոին դրամապանակ ունենալու համար ընդամենը պետք է գրանցել հաշիվ, որի համար պետք չէ ոչ մի փաստաթուղթ : Եթե ցանկություն կունենաք իմանալ ավելին, համացանցում կա ինֆորմացիան:

Մի քանի տարի առաջ, եթե ասեիր ինտերնետի միջոցով հնարավոր է հեղափոխություն անել, կդառնաիր {module abovecontent} ծաղրի առարկա: Հիմա դա արդեն կատարված փաստ է, որի վառ օրնակներ են «Արաբական գարուն»-ը, «Իսլամական պետություն»-ը և այլն: Կամ հեռուն չգնանք , 2015 թվականի հուլիսին Հայաստանում կատարվածը, ի նկատի ունեմ էլեկտրոէներգիայի թանկացման դեմ բողոքները: Այս բողոքների և հեղափոխությունների հիմքում ընկած են զուտ սոցիալական խնդիրներ: Թե անողները ինչ նպատակ ունեն, դա այլ խոսակցություն է, սակայն մասնակիցների հիմնական խնդիրը արդարության պահանջն է: Համացանցը ողողված է ԻՊ նյութերով և տեսահոլովակներով: Եվ սա է պատճառ, որ հազարավոր անգետ մարդիք արդարություն փնտրելով, հայտնվեցին տեռորիստների ճիրաններում:

Նույնատիպ հեղափոխություն սպասվում է նաև բանկային համակարգում: Քանի որ ներկայիս սիստեմը ապրում է լուրջ ճգնաժամ: Բոլոր պետությունները անխտիր տպում են թղթադրամներ, որոնց քանակը ապահովվագրված չէ ոչնչով: Իսկ բիտկոինը կեղծել հնարավոր չէ: Նա ունի ֆիքսված քանակ (23.000.000): Հնարավոր չէ որևե կերպ ազդել բիտկոինի փոխարժեքի վրա: Այս պահին 1 բիտկոինի գինը տատանվում է 220-ից 290 ԱՄՆ դոլարի սահմաններում: Այսինքն կուրսի հետ խաղալու համար պետք է կատարել ներդորում մոտ 10մլրդ դոլարի չափով: Կարծում եմ նման հիմարություն չի անի ոչ մեկ: Ընդամենը կուրսը արագ կբարձրանա ու կիջնի: Այսինքն այդ 10 մլրդ դոլարը կդառնա 3: Բիտկոինը հաշվից հաշիվ փոխանցելու համար պահում է փոքր տոկոսներ: Հենց այդ տոկոսների վրա է հիմնված մայներների եկամուտը: Օրինակ` 5.000$ փոխանցելու համար միջնորդավճարը կարող է կազմել 0.5$ (հիսուն ցենտ) կամ մի քիչ ավել կամ պակաս: Նայած ինչ փուլում է մայնինգը: Եթե բանկային ,կամ վիրտուալ հաշիվներով գումար փոխանցելու համար անպայման կա միջնորդ, բիտկոինի պարագայում չկա ոչ մեկ, ոչ մի ֆինանսական կամ իրավաբանական միջնորդ: Բիտկոինի տերը համացանցն է: Այս գումարները անհնար է հսկել: Այսինքն այս պարագայում ոչ մի պետություն ,ոչ մի բանկային համակարգ չի ունենում շահույթ մեր գործարքից: Իսկ եթե բանկը չունի շահույթ, կսնանկանա ու կվերանա: Իհարկե ի տարբերություն ռեալ հեղափոխությունների, սա արդեն այլ է: Այս հեղափոխությունից կշահի այսպես ասած համաշխարհային պրոլետարատը: Այստեղ չկա ագիտացիա,չկան թնդանոթներ , չկան ուղեղները լվացված իսլամական պետություններ կամ հաստավիզ երևույթներ: Այստեղ կա մի բան, մարդկային մտքի թռիչք և հզորությունը: Իհարկե դժվար է կանխատեսել ինչ կլինի այս դեպքում : Այս պրոցեսը արգելակելու համար կա մի ելք, անջատել ինտերնետը, որը անել իհարկե արդեն հնարավոր չէ:

Բաց մի թողեք նաև –>

Թողնել պատասխան