Սեռասարսափ

by in Новости - No comments

Երկար տարիներ գործ ունեմ վեբ կայքերի դիզայնի և ընդհանրապես պատրաստման հետ: Սայտ կոչվածը նկարները չեն, որ տեսնում ենք մոնիտորներին: Կայքի շարժիչը գտնվում է կայքի ներսում: Եվ բաղադրիչներից մեկը կոչվում է SEO օպտիմիզացիա: Այս կոմպոնենտի միջոցով է,որ սայտը հասանելի է դառնում որոնողական համակարգերում: Այսինքն եթե կայքը օնլայն խանութ է, SEO –ի միջոցով մենք փնտրողներին հասանելի ենք դարձնում մեր ապրանքը:

Ծաղիկների առաքում

Այսպես’ եթե օգտատերը փնտրում է անձրևանոց,իսկ մեր օնլայն խանութում ուենք նմանատիպ ապրանք, SEO –ում գրանցաված բառերի միջոցով, googl-ը,կամ մեկ այլ որոնողական համակարգ կանչում է մեր կաքը: SEO-ն կարգավորելու համար պետք է գտնել համապատասխան բառերի խումբը: Եվ այս ոլորտում աշխատելու ընթացքում հանդիպեցի մի զարմանալի փաստի, որի մասին կարճ կպատմեմ:
Թող զարմանալի չթվա, բայց համացանցում ամենափնտրվող բառը «porno» բառն է: ԵՎ ինչն է ամենահետաքրքիրը, արդեն 3 րդ տարին է, որ Հայաստանը այս բառի փնտրման մեջ գրավում է առաջին տեղը աշխարհում: Իհարկե առաջին տեղը ի նկատի ունեմ տոկոսային առումով: Սեպտեմբերին այս բառը հայաստանից փնտվել է 238.701 անգամ: Ես նայողներին փնովելու կամ քննադատելու նպատակ չունեմ: Սա մարդու անձնական իրավունքն է: Ուրիշ երկրներում էլ են նայում: Բայց առանց վայ վույ անելու, կամ նայողներին պարսավելու:
Շատ անգամներ, մոտ ծանոթներ խնդրել են նայել համակարգիչը: Եվ հիմնական պրոբլեմները առաջանում են նման կայքեր մտնելուց: Մի անգամ հերթական համակարգիչը նայելուց, խնդրեցի որ նման կայքեր չմտնեն,որովհետև ինչպես ռեալ կյանքում,այնպես էլ ինտերնետում, ձրի պանիրը լինում է թակարդում: Վաաայ ասեց,բանալին հարևանի տանն էր, երևի տղանա մտել: ՈՒ սկսեց փնովել ու ամոթանք տալ նման կայքեր մտնողներին: Իհարկե ես չհարցրեցի,ամեն օր գիշերվա 1-ից մինչև առավոտյան 8 –ը ձեր տանը ինչ էր անում հարևեանի երեխան, համարյա ամեն օր : Նշեմ նորից ,որ նպատակ չունեմ քննադատելու որևե մեկին: Ուղղակի ֆեյքեր բացողներին, սրա նրա պատվի հետ խաղացողներին, նման կայքեր մտնողներին, իսկ հետո նման երեևույթների դեմ պայքարողներին կխնդրեմ չլինել կեղծ բարեպաշտ: Հիշում եմ մի արտիստուհու նկարներ դարձրին սենսացիա: Սրա ու նրա վրա քար նետելուց առաջ, կարելի է մեկ րոպե կանգնել հայելու դիմաց ու հարցնել,արդյոք իրավունք ունեմ:

Բաց մի թողեք նաև –>

Թողնել պատասխան